Հրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կա

Երկուշաբթի՝ հունիսի 22-ին, առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսային Լաքնաու քաղաքի ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է Reuters-ը։

«NDTV-ի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգի մայրաքաղաք Լաքնաուի Ալիգանջ շրջանում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես բացատրել է փոխվարչապետ Բրաջեշ Պատհակը, կենտրոնը ուսանողներին պատրաստում էր անիմացիայի ոլորտում։

Սկսվել է հետաքննություն, հրդեհի պատճառը պարզելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

–00—ՅՄ

Leave a comment