Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեքիանը կայցելի Պակիստան՝ երկուշաբթի օրը հաղորդել է «Tasnim» լրատվական գործակալությունը։
«Այցելությունը կկայանա վաղը և, հավանաբար, մեկօրյա կլինի»,- հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Հաբիբ Աբբասիին։
Աբբասին նշել է, որ այցի նպատակն է «հետևել նախորդ այցերի ընթացքում կայացված որոշումների կատարմանը, ուսումնասիրել երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները և արտահայտել նախագահի երախտագիտությունը Պակիստանի կողմից Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդության ջանքերի համար»։