ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Ն․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Պ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի և ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, նույն գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյան և ջրային պարեկների վաշտի 2-րդ դասակի հրամանատար Իշխան Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամայիս Բոլդրյանը և Ռազմիկ Բարսեղյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։