https://arm.sputniknews.ru/20260621/haj-shakhmatistnery-pahpanum-en-ashkharhi-patanekan-arajnutjan-arajatari-dirqery-103698279.html
Հայ շախմատիստները պահպանում են աշխարհի պատանեկան առաջնության առաջատարի դիրքերը
Հայ շախմատիստները պահպանում են աշխարհի պատանեկան առաջնության առաջատարի դիրքերը
Sputnik Արմենիա
Աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը կավարտվի հունիսի 26-ին: 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T17:49+0400
2026-06-21T17:49+0400
2026-06-21T17:49+0400
շախմատ
շախմատիստ
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103698110_0:78:1500:922_1920x0_80_0_0_f4b1720ebf0f8c2c7a438d8069ca8d9f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում վաստակել է 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:6 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ ունի 5 միավոր և պահպանում է 2-րդ հորիզոնականը:7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 13 շախմատիստներ՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների գործող չեմպիոն Վահե Սուքիասյանը, ինչպես նաև Բենիկ Աղասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտյոմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելլա Հարությունյանը:Աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը մեկնարկել է հունիսի 15-ին Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում և կավարտվի հունիսի 26-ին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103698110_84:0:1417:1000_1920x0_80_0_0_ad0e31896e630d68ec9b2e249c9beb85.jpg.webp
շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայաստան
շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայաստան
Աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը կավարտվի հունիսի 26-ին:
6 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ ունի 5 միավոր և պահպանում է 2-րդ հորիզոնականը:
Առաջատարների շարքում են նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը և մինչև 16 տարեկան աղջիկների խմբում մրցող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը, որոնք ունեն 3.5 միավոր:
7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 13 շախմատիստներ՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների գործող չեմպիոն Վահե Սուքիասյանը, ինչպես նաև Բենիկ Աղասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտյոմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելլա Հարությունյանը:
Աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը մեկնարկել է հունիսի 15-ին Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում և կավարտվի հունիսի 26-ին: