«Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, մենք նույնպես այդ փոփոխություններն ու անոմալիաները տեսնում ենք` սկսած նրանից, որ Հայաստանում ամսվա տեղումները կարող են տեղի ունենալ ժամերի ընթացքում»,- Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկման արարողությանն ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչի հետևանք են անոմալ կարկուտները՝ արդյոք կլիմայի գլոբալ փոփոխության հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ է դա տեղի ունենում։
«Արդեն բավականին երկար ժամանակ մի խումբ գիտնականներ ասում են, որ բնության նկատմամբ մեր ոչ այդքան հոգատար վերաբերմունքն է բերում նման հետևանքների։
Այս կարծիքի հետ ոչ բոլորն են համաձայն, բայց ակնհայտ է, որ բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության առարկան»,- ասաց Փաշինյանը։