Իրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել Իսրայելին

Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ն անհապաղ ազդեցություն գործադրի Իսրայելի վրա և զգուշացրել է, որ հակառակ դեպքում այս շաբաթ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կարող է վտանգվել։

Ինչպես հաղորդում է Axios-ը, այդ հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Իսրայելի կողմից Լիբանանի հարավում շարունակվող հարվածների ֆոնին, որոնք Թեհրանը համարում է հրադադարի ռեժիմի խախտում։

Միևնույն ժամանակ, Արաղչիի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած իրանական պատվիրակությունը ուղևորվում է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասնակցելու նպատակով։

Leave a comment