https://arm.sputniknews.ru/20260619/miasnutjan-tevery-voghjunum-e-samvel-karapetjani-kvochy-bajc-der-arajark-chi-stacel-103651104.html
«Միասնության թևերը» ողջունում է Սամվել Կարապետյանի կոչը, բայց դեռ առաջարկ չի ստացել
«Միասնության թևերը» ողջունում է Սամվել Կարապետյանի կոչը, բայց դեռ առաջարկ չի ստացել
Sputnik Արմենիա
Դրմեյանը կարծում է, որ նման պատասխանատվություն ստանձնելու համար հստակ քայլեր ու դետալային քննարկում է պետք։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T16:13+0400
2026-06-19T16:13+0400
2026-06-19T16:13+0400
լիպարիտ դրմեյան
«միասնության թևեր» նախաձեռնություն
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92870300_71:0:2560:1400_1920x0_80_0_0_09d6caf7096d5c96de5f03bce7d123ad.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկը՝ ուղղված ընդդիմադիր դաշտի համախմբմանը։ Այդ մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։ Նա հավելեց, որ այս պահին կուսակցությունը դեռ առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում կքննարկեն։Նա հավելեց, որ իրենց ուժը հաշվի է առնում նաև նախկինում եղած անհաջող փորձը, օրինակ, տարբեր հանրահավաքներ, որոնք, ըստ էության, ոչ մի տեղ չտարան։ «Կարծում ենք՝ պատասխանատվություն ստանձնելու համար որոշակի հստակություն պետք է լինի։ Երբ լինի այդ առաջարկը, կլինի ավելի դետալային քննարկում, մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Դրմեյանը։ Վստահ է, որ ընդդիմադիր ուժերը բավականին քաղաքական փորձ ունեն՝ գտնելու ճիշտ ձևաչափ քննարկումներ կազմակերպելու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92870300_580:0:2447:1400_1920x0_80_0_0_140a64d384ec429b47de762facec1e82.jpg.webp
լիպարիտ դրմեյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
լիպարիտ դրմեյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Դրմեյանը կարծում է, որ նման պատասխանատվություն ստանձնելու համար հստակ քայլեր ու դետալային քննարկում է պետք։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկը՝ ուղղված ընդդիմադիր դաշտի համախմբմանը։ Այդ մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։ Նա հավելեց, որ այս պահին կուսակցությունը դեռ առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում կքննարկեն։
«Ողջունում ենք այդ հայտարարությունը։ Եթե կլինի հստակ առաջարկ, կոնկրետ քայլեր, կլինեն քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Այս պահին չունենք նման առաջարկ»,- նշեց Դրմեյանը։
Նա հավելեց, որ իրենց ուժը հաշվի է առնում նաև նախկինում եղած անհաջող փորձը, օրինակ, տարբեր հանրահավաքներ, որոնք, ըստ էության, ոչ մի տեղ չտարան։
«Կարծում ենք՝ պատասխանատվություն ստանձնելու համար որոշակի հստակություն պետք է լինի։ Երբ լինի այդ առաջարկը, կլինի ավելի դետալային քննարկում, մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Դրմեյանը։
Վստահ է, որ ընդդիմադիր ուժերը բավականին քաղաքական փորձ ունեն՝ գտնելու ճիշտ ձևաչափ քննարկումներ կազմակերպելու։