Այ, էս քայլերն էին պետք առնվազն 8 տարի շուկայի դիվերսիկացման համար. Հարություն Մնացականյան

Գործարար-ֆերմեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ մի քիչ խառն օր էր, լրահոսին չէի հասցրել ծանոթանալ, այսօր կարդում եմ, բանից պարզվում է մեր իշխանությունը ԵՄ շուկա մտնելու համար ուղեցույց է պատրաստել գործարարների համար, գերագույն գլխավորն էլ ասում է՝ «Նոր հնարավորություններ ենք ստեղծել, գնացեք, հարմարվեք»։ Փորձեցի ուղեցույցին ծանոթանալ, մեղմ ասած իսպանական ամոթ ապրեցի։ Լավ, էդքան պրիմիտի՞վ, լավ որ սա գրել եք չե՞ք ամաչել, դուք մտածում եք մեր արտահանող գործարարները էդ պրիմիտիվագույն բաները մինչև հիմա չգիտեին, նոր պետք է բացեին կարդային՝ սովորեի՞ն։ Հիմա կփորձեմ մեր իշխանությանը ես ուղեցույց տամ ( բայց ոչ իրենց տվածի նման պրիմիտիվ ), թե ինչ պետք է անեին (կամ անեն), կամ ինչ հնարավորություն պիտի ստեղծեին կամ ստեղծեն, որ մենք կարողանանք ԵՄ շուկա մտնենք։

  1. Վերազինված, ակրեդիտացված լաբորատորիաներ։
  2. Գյուղմթերքի արտադրության հետագծելիություն։ Այսինքն` յուրաքանչյուր գյուղմթերք արտադրողի արտադրած բերքի մասին հստակ ինֆո` աճեցնելու ընթացքում ինչ պարարտանյութեր ու պեստիցիդներ է տվել, ինչ քանակի (դա 21֊րդ դարում բավականին հեշտ է։
  3. Թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի խիստ վերահսկողություն, սա նաև ազգային անվտանգության խնդիր է, երկու տարի առաջ մեր գյուղմթերքի լաբորատոր փորձաքննության պատկերը բոլորդ տեսաք։
  4. Մթերման կայանների հիմնում, որպեսզի հավուր պատշաճի սորտավորվի բերքը, տրամաչափվի, տարայավորվի, փաթեթավորվի և ամենակարևորը ճիշտ ջերմային ռեժիմով պահպանվի, արտահանվի։ Առնվազն 10 մթերման կայան է պետք։
  5. ԵՄ և միջազգային շուկայի ուսումնասիրություն և ֆերմերային տնտեսություններին տեղեկատվություն, թե ինչ գյուղմթերքի պահանջարկ կա, ինչը մեզ մոտ լավ կաճի, ինչ սորտերի անցում կատարենք ։
  6. Տրանսպորտ։ Բերեք չխոսեմ էս մասին, քանի որ մինչև հիմա իմ բեռը վրացական բեռնատարներով եմ արտահանում։
  7. Ներկրվող տնկիների, սածիլների, սերմերի խիստ վերահսկողություն, հիվանդությունների դեմ պայքար, անհրաժեշտության դեպքում կարանտինային միջոցառումների իրականացում։
  8. Սերմնաբուծարանների և սելեկցիոն կայանների նորմալ, համակարգված աշխատանք, որ ունենանք տեղական կլիմայավարժեցված սորտեր,տեսակներ։
  9. Տնտեսաաշխարհագրական զոնավորում հողերի և դրա հիման վրա թվայնացում հողային ռեսուրսների, որի հիման վրա էլ ուղեցույց, թե որ մասում, որ մշակաբույսերի մշակությունը կդառնա ավելի մեծ եկամտաբերությամբ։
  10. Օրգանիկ գյուղատնտեսության պրոպագանդա, իրական աջակցություն, ոչ թե իմիտացիա աջակցության։
  11. Ավելացրեք ինքներդ…

Այ, էս քայլերն անելուց հետո նոր իշխանությունը կարող է համեստորեն ասել, որ հայ ֆերմերների, գործարարների համար պայմաններ է ստեղծել, մի հատ էլ սիրով ասի՝ դե ձեզ նաև էքսպոների ժամանակ կօգնենք հաճախորդ գտնել։ Այ, էս քայլերն էին պետք առնվազն 8 տարի շուկայի դիվերսիկացման համար, ոչ թե 8 տարվա մեջ ՌԴ շուկայից կախումն ավելի մեծացնելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment