«Ազատություն». Միացյալ Նահանգների և Իրանի միջև այսօր Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում նախատեսված բանակցությունները չեն կայանա, հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։
Իրանական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: