Երևանի ճանապարհների վերանորոգումը շարունակում է երևանցիների համար քաnս ստեղծել, ինչը բացառապես անորակ կառավարման հետևանք է․ Մեսրոպ Առաքելյան
Երևանի ճանապարհների վերանորոգումը շարունակում է երևանցիների համար քաոս ստեղծել, ինչը բացառապես անորակ կառավարման հետևանք է։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Պետական կառավարման համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ժամանակի կառավարման իսպառ բացակայությունն է։ Աշխատանքները կատարվում են բացառիկ դանդաղկոտությամբ, գրեթե բոլոր շինհրապարակներում օրվա մեծ մասը աշխատակիցներ չկան, այնինչ առավել ևս բնակիչների համար անհարմարություն առաջացնող հատվածներում պետք է աշխատել 24 ժամ՝ մի քանի հերթափոխով։
Ընդ որում, շինաշխատանքների մրցույթներում գնից և որակից բացի, պետք է սահմանվի նաև ժամկետը՝ որպես կարևոր չափանիշ։ Օրինակ, ավելի լավ է վճարել մի քանի տոկոսով ավելի, բայց ստանալ հանրության համար կարևոր աշխատանքն էականորեն ավելի կարճ ժամկետում։
Գործող իշխանության համար քաղաքի կառավարումը դարձել է բացառապես քաղաքապետարանի կառավարում՝ օրնօրի հեռանալով Երևանից ու երևանցուց»,-գրել է նա։