Բնակարաններում լինում են սարքեր կամ լամպեր, որ օրերով կարող են միացված մնալ․ վարչապետ

Բնակարաններում լինում են սարքեր կամ լամպեր, որ օրերով կարող են միացված մնալ․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք չգիտնեք, թե մեր տներում ինչքան սարք անիմաստ միացված մնաց, և մի քանի ամսվա, տարիների ընթացքում ինչքան գումար ավել ծախսվեց, իսկ երբ հաշվարկ արվի կլորիկ գումար է ձևավորվելու, այդ պրոբլեմը այսօր էլ համատարած կա և միշտ էլ եղել է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի խնայողությանը:

«Մենք մեծ ծավալով էլեկտրաէներգիա ենք ծախսում, որի կարիքը չկա․ բնակարաններում էլ լինում է այնպես, որ սարքեր կամ լամպեր  օրերով կարող են  միացված մնալ, որոնց կարիքը չկա և դա չի կառավարվում»,-ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ պետք է զարգանա  բնակարանում կենցաղային սարքերի հեռավար կառավարումը:  «Եվ մենք բարձրացնելով էլեկտրաէներգիայի արդյունավետությունը շատ մեծ էֆեկտների կարող ենք հասնել»,-հավելեց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց, որ Էներգետիկ տրանսֆորմացիա ասելով նկատի ունի, որ էլեկտրաէներգիայի մասին մեր պատկերացումները պետք է փոխվի, նշելով, որ սա մեծ աշխատանք է և պետք է կառավարման ավելի ճկուն ֆորմատներ ունենանք:

Leave a comment