Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասվել է նաև ադրբեջանցի գործարարներին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով վնասվել է համալիրի շենքերից մեկը։
Նշվում է, որ շուկայի տարածքում մեծ թվով ադրբեջանցիներ են աշխատում․ հարձակման հետևանքով ադրբեջանական ծագմամբ երկու քաղաքացի է վիրավորվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական աղբյուրների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով կան նաև այլ տուժածներ։
Դեպքից հետո առևտրի կենտրոնը փակվել է։
«Սադովոդը» պատկանում է «Киевская площадь» ընկերությանը, որի սեփականատերերն ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևն են։ Առևտրային համալիրը զբաղեցնում է մոտ 40 հեկտար տարածք և ներառում է 9,5 հազար խանութ։
դիտվել է 114 անգամ