Սառը պատերազմի դարաշրջանի արդյունք հանդիսացած ՆԱՏՕ-ն պետք է վերանայի իր դերը և ազդեցությունը ժամանակակից աշխարհում կայունության վրաշ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի կողմից հնչեցված մեղադրանքների վերաբերյալ հարցին։
«ՆԱՏՕ-ն պետք է շտկի Չինաստանի մասին իր սխալ պատկերացումները, դադարեցնի բախում հրահրելն ու մեղքը մյուսին փոխանցելը», – ասել է նա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը նույնպես պետք է մանրակրկիտ վերանայի իր դերը և ազդեցությունը ժամանակակից աշխարհում։
Ռուտտեն «The Guardian»-ին տված հարցազրույցում նշել է, որ ՆԱՏՕ-ն անընդհատ փորձում է ուշադիր հետևել Չինաստանի կողմից Ռուսաստանին տրամադրվող ռազմական օգնությանը, այդ թվում՝ զինվորների վերապատրաստմանը։