Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շիրակի մարզում խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Շիրակի մարզում խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առնչությամբ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել, ավելի վաղ հայտնել էր ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Հունիսի 9-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների տառերը պոկել էր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը, ով խոստովանել է կատարածը։ Դեպքի առթիվ ավելի վաղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մշակույթի հուշարձանը ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երեք տարով)։

Leave a comment