«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Universal Pictures»-ը ներկայացրել է «Շրեկ 5»-ի առաջին թրեյլերը՝ հայտնելով, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի հունիսի 30-ին։ Նշվում է, որ նախորդ մասը՝ «Shrek Forever After»-ը, թողարկվել էր 16 տարի առաջ՝ 2010 թվականին։ Նոր ֆիլմում վերադառնում են գլխավոր ձայնային դերակատարները՝ Մայք Մայերսը (Շրեկ), Էդդի Մերֆին (Էշ) և Քեմերոն Դիասը (Ֆիոնա)։ Նրանց միանում է նաև Զենդայան, որը կհնչյունավորի Շրեկի և Ֆիոնայի դստերը՝ Ֆելիսիային։

Ըստ հրապարակման՝ Շրեկի ընտանիքը, Էշն ու մյուս կերպարները հայտնվում են նոր արկածում, որտեղ նրանց ուղին տանում է դեպի «Չորսհազար իններորդ թագավորություն»։ Նշվում է նաև, որ նոր մասում չեն հայտնվում բոլոր հայտնի կերպարները, այդ թվում՝ Կոշիկներով Կատուն, որի ձայնը նախկինում տվել էր Անտոնիո Բանդերասը ։

Leave a comment