10 տարի անց ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ Ապրիլյանի ընթացքում սպանված և գլխատված հայ զինծառայողներից մեկի գործով. Աննա Մելիքյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջապես, 10 տարի անց, ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ Ապրիլյանի ընթացքում սպանված և գլխատված հայ զինծառայողներից մեկի գործով։

Դատարանը խախտում է ճանաչել և՛ կյանքի իրավունքի առումով, գտնելով, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողի, որն այդ պահին արդեն շարքից դուրս էր, և՛ գլխատման ու տանջամահ լինելու մասին իմացած ընտանիքի ապրումները, ինչպես նաև այդ պատճառով պատշաճ հուղարկավորություն անելու անհնարինությունը համարել է նվաստացող վերաբերմունք։

Այս գործերով ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ չի ներկայացրել, զբաղվել են մի խումբ իրավապաշտպաններ՝ Արա Ղազարյանը, Հայկուհի Հարությունյանը և գործընկերուհիներս՝ Հասմիկ Հարությունյանը և Արաքս Մելքոնյանը:

Art 2 and Art 3 (substantive) • Torture and unlawful killing of the applicants’ relative, a soldier, during the armed conflict • Applicants’ relative killed by Azerbaijani soldiers, after he was injured and could not defend himself or move autonomously • Impugned conduct incompatible with international humanitarian law • Applicants’ relative was the victim of severe physical violence prior to his death

Art 3 (substantive) • Degrading treatment • Moral suffering endured by the applicants caused by the mutilation and brutal killing of their relative and by their inability to recover his missing body parts and to carry out a proper burial;

Վճիռը՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment