Թրամփը չի փորձում տառապանք պատճառել Իրանի ժողովրդին, փորձում է ապահովել, որ չունենան միջուկային զենք․ Վենս

Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները խնդրել են որոշ ժամանակ չհրապարակել Իրանի հետ պատերազմի դադարեցման հուշագրի ամբողջական տեքստը, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

 

«Քաթարցիներն ու պակիստանցիները խնդրել են մեզ որոշ ժամանակ չհրապարակել ամբողջական տեքստը», – ասել է Վենսը CBS-ին։

«Այն կհրապարակվի ոչ ուշ, քան ուրբաթ օրը։ Իրականում, մենք փորձում ենք համոզել նրանց հրապարակել այն այսօր, քանի որ ուզում ենք ամերիկյան ժողովրդին ասել, թե ինչ է պարունակում այս համաձայնագիրը։ Կան մարդիկ, ովքեր պարզապես ցանկանում են, որ ռմբակոծությունները շարունակվեն՝ անկախ նրանից, թե դա օգուտ է բերում ամերիկացիներին, թե ոչ. Թրամփը դա չի փորձում անել»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ Թրամփը չի փորձում տառապանք պատճառել Իրանի ժողովրդին, «փորձում է ապահովել, որ նրանք չունենան միջուկային զենք»։

Leave a comment