ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստման ընթացքի մասին, որը պետք է արձանագրի Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցումը և մեկնարկ տա Իրանի ու ԱՄՆ-ի միջև համալիր պայմանավորվածության կնքման շուրջ բանակցություններին», – ասված է հաղորդագրության մեջ:
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
Sputnik Արմենիա