ՀՀ պատվիրակությունը շեշտեց ներքին տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու նպատակով համապարփակ, համակարգված և կայուն մոտեցումների անհրաժեշտությունը

«Անցում օգնությունից դեպի զարգացում» թեմայով Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հանդիպման շրջանակումներում անցկացված «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը ՀՀ պատվիրակությունը շեշտեց ներքին տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու և նրանց երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով համապարփակ, համակարգված և կայուն մոտեցումների անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ պատվիրակությունը նշեց, որ տարածաշրջանում տեղի ունեցած հումանիտար ճգնաժամից հետո Հայաստանը, ՄԱԿ գործակալությունների հետ սերտ համագործակցությամբ, իրականացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված խոցելի խմբերի պաշտպանությանը, նրանց սոցիալ-տնտեսական ներառմանն ու երկարաժամկետ ինտեգրմանը՝ հումանիտար, զարգացման և խաղաղության ջանքերի փոխկապակցվածության վրա հիմնված մոտեցումների միջոցով։

Շեշտվեց, որ ՀՀ շարունակում է համագործակցությունը ՄԱԿ համապատասխան մարմինների և փորձագետների հետ՝ ներքին տեղահանված անձանց վերաբերյալ իր օրենսդրական և քաղաքականության շրջանակը միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան ամրապնդելու համար:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment