Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը վստահ է՝ իր նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի մասին է։

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, որտեղ քննվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը, Դավիթ Ղազինյանը լրագրողներին ասաց, թե համոզված է՝ ԿԸՀ-ն տալու է համաձայնությունը։

«Սա ուղղված է և՛ իմ, և՛ մեր քաղաքական ուժի ակտիվության դեմ»,-ասաց Դավիթ Ղազինյանը։

Իրենց ընտրած քաղաքացիներին Ղազինյանը կոչ արեց երկրին ու իրենց ընտրությանը հավատարիմ մնալ.

«Համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է։ Շատ ուժեղ Հայաստան ունենալու ենք»։

 

Leave a comment