Չինաստանի պետական ընդհանուր պարտքն առաջին անգամ դիտարկումների ողջ պատմության ընթացքում գերազանցել է 100 տրիլիոն յուանի շեմը, ինչը համարժեք է մոտ 14.77 տրիլիոն ԱՄՆ դոլարի։ Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է ընթացիկ տարվա մայիսի արդյունքներով։
ՉԺՀ-ի չմարված պետական պարտատոմսերի ծավալը նախորդ ամսվա վերջի դրությամբ կազմել է 100.6 տրիլիոն յուան։ Այս ցուցանիշը 15%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը:
Փորձագետները պարտքային բեռի աճը կապում են ակտիվ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հետ, որը վերջին տարիներին ուղղված է եղել տնտեսական դժվարությունների հաղթահարմանը։
Միևնույն ժամանակ, Չինաստանի ֆինանսների նախարարությունում ընդգծում են, որ պետական պարտքի ներկայիս մակարդակը ողջամիտ սահմաններում է։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ առկա ռիսկերը մնում են լիովին անվտանգ և վերահսկելի ազգային տնտեսության համար։