Ֆրանսիական «Թալես»-ը և հայկական «ԲուՏեխ»-ը դարձել են ռազմավարական գործընկերներ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերություն է հաստատվել, հայտնել է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։

Գործընկերությունը հաստատվել է Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Գերատեսչությունն այն որակել է որպես «մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար»։

Ըստ հաղորդագրության՝ «Թալես»-«ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը և կամրապնդի երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը։

«ԲուՏեխ»-ը, ըստ ընկերության կայքի, հիմնադրվել է Հայաստանում 2020 թվականին և մշակում է ինտեգրված հրամանատարական, հետախուզական, կապի և տեղեկատվական համակարգեր (C2 և C4ISR) ՀՀ զինված ուժերի համար: Մասնավորապես, ընկերությունը լուծումներ է առաջարկում հրետանային և հրթիռային կառավարման համակարգերի, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի և հետախուզության համար:

Armenia Today

Leave a comment