Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Chevrolet» մակնիշի, «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ «Ապարան» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։