Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ղ․-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և գազատար խողովակներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով պարիսպը մասամբ փլուզվել է, գազատար խողովակները՝ վնասվել, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։