Ֆիդանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը կարող է նոր դռներ բացել, այսօր Մոսկվայում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Հաքան Ֆիդանը` նշելով . – «Հարաբերությունների կարգավորման գործընթացը գոհացնում է մեզ»։
«Այդ երկրների միջև, ըստ էության, խաղաղություն է հաստատվել և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը գործնական դրսևորումներ են ստանում», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Ֆիդանը նաև պնդել է, որ Անկարայում վստահ են՝ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծվեն՝ «հարևան, տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ»։ «Այս առումով խիստ կարևոր է 3+3 ձևաչափը», – նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։