Բաքվի դատարանում «փաստաբանը» միջնորդել է արդարացնել Լևոն Մնացականյանին

https://arm.sputniknews.ru/20260616/baqvi-dataranum-pastabany-mijnvordel-e-ardaracnel-levvon-mnacakanjanin-103562071.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103560056_52:0:892:630_1920x0_80_0_0_f66d3cd08fb8acc805b84f491df0a5f4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բաքու, դատարան, գերի, դատ, դավիթ իշխանյան, լևոն մնացականյան

բաքու, դատարան, գերի, դատ, դավիթ իշխանյան, լևոն մնացականյան

Բաժանորդագրվել

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23–ին:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր շարունակել է «քննել» Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Այսօր հնչել են պաշտպանական ճառերը։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ ցանկանում է կոնֆիդենցիալ կարգով հանդիպել իր «պաշտպանի» հետ: Նրա միջնորդությունը բավարարվել է, և նա իր «պաշտպանի» հետ հանդիպել է ընդմիջման ժամին։ Իշխանյանը նաև ծանոթացել է մայիսի 26–ի դատական նիստի արձանագրությանը:

Այնուհետև, պաշտպանական ճառով հանդես է եկել ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի «փաստաբանը»: Նա դատարանից խնդրել է Մնացականյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Մնացականյանն իր ելույթի ժամանակ ևս հայտարարել է, որ պաշտպանում է իր փաստաբանի ասածը, ինչպես նաև հնչեցրել իր փաստարկները:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23–ին:

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment