Միջադեպ հանրային տրանսպորտում. ուղևորները հարձակվել են Երևանի քաղաքապետարանի հսկիչների վրա

https://arm.sputniknews.ru/20260616/mijadep-hanrajin-transpvortum-ughevvornery-hardzakvel-en-erevani-qaghaqapetarani-hskichneri-vra-103550413.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը

Sputnik Արմենիա

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը

2026-06-16T15:58+0400

true

PT0M58S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103550228_161:0:1121:720_1920x0_80_0_0_29557790b948e6e701e82e6a55232fe8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео, հսկիչ, տրանսպորտ, ծեծ, ծեծկռտուք, երևան

տեսանյութեր, տեսանյութ, видео, հսկիչ, տրանսպորտ, ծեծ, ծեծկռտուք, երևան

Բաժանորդագրվել

Բռնություն գործադրելու փաստով համայնքային ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երևանի Այվազովսկու փողոցում ուղևորները հարձակվել, հայհոյել և քաշքշել են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության տեսուչներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ ժամը 17․30-ին։

Հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության խումբը պարզել է, որ տեսուչներն փորձել են վարչարարություն իրականացնել և նույնականացնել տոմս չունեցող անձանց:

«Սակայն ուղևորներից մեկը՝ Մասիս քաղաքի բնակիչ 55–ամյա մի կին, հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Իսկ մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ 51–ամյա տղամարդ, հրմշտել և քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը»,– ասված է հաղոդագրությունում։

Հասարակական կարգի խախտման և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով համայնքային ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը:

Տրանսպորտային բարեփոխո՞ւմ, թե՞ վերադարձ անցյալին. Ավինյանի նոր հրահանգի ռիսկերը

Ոստիկանությունից նշել են, որ նա, կազմված համապատասխան փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment