Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը


Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է անել հնարավորը՝ նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը:


Նա նշել է, որ խոսքն ինչպես միջնորդի դեր ստանձնելու, այնպես էլ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է:


Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Թուրքիայի անկեղծ հետաքրքրությունը՝ հասնելու Ուկրաինայում արդար, կայուն և երկարաժամկետ կարգավորման:


Դիվանագետները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում, Սևծավյան տարածաշրջանում զարգացումները:


Անդրադարձ է եղել Կովկասին և Ասիային:


Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ռուսաստանում կլինի մինչև հունիսի 17-ը:

Դիտումների քանակ6

Leave a comment