Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը

Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում այսօր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները ռազմարդյունաբերության, պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ»,- գրել է Հայրապետյանը։

Leave a comment