Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է նախարարը:
«Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։
Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- գրել է նա:
Դիտումների քանակ6