Վլադիմիր Զելենսկուն կընդունեն Մոսկվայում, եթե նա պատրաստ լինի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ պատասխանատու և լուրջ քննարկման, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զելենսկիին, դուք գիտեք, որ Պուտինը, ըստ էության, ամեն ինչ ասել է, ամեն ինչ առաջարկել։ Նա նշել է և մի քանի անգամ կրկնել, որ եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ բանակցությունների, ապա Կիևին հիանալի հայտնի է, թե ինչի մասին է խոսքը։ Այդ դեպքում նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ իրեն կընդունեն», — ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հերքել է տեղեկություններն այն մասին, թե արդյոք պաշտոնական խողովակներով հրավեր է ուղարկվել Ռուսաստանի նախագահին՝ մասնակցելու Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին՝ Զելենսկու հետ հանդիպելու։
«Իհարկե՝ ոչ։ Եվ՛ Մոսկվայի, և՛ Կիևի միջև պաշտոնական խողովակներ չկան, ինչպես գիտեք», – ընդգծել է նա։