ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պահուստները նվազել են մինչև 1983 թվականից ի վեր ամենացածր մակարդակը

ԱՄՆ-ի Ռազմավարական նավթային պահուստում պահվող նավթի ծավալը նվազել է մինչև 1983 թվականից ի վեր գրանցված ամենացածր մակարդակը։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ պահուստները օգտագործվում են Իրանի հետ հակամարտության հետևանքները մեղմելու նպատակով, հայտնում է CNN-ը։

Դաշնային վիճակագրության տվյալների համաձայն՝ անցած շաբաթ ԱՄՆ իշխանությունները ռազմավարական պահուստներից լրացուցիչ 8.9 միլիոն բարել նավթ են ազատել։

Արդյունքում նավթի ընդհանուր պաշարները կրճատվել են մինչև 340.3 միլիոն բարել, ինչը ցածր է 2023 թվականի հուլիսին գրանցված նախորդ նվազագույն ցուցանիշից։

CNN-ի տվյալներով՝ վերջին անգամ ռազմավարական պահուստներում ավելի քիչ նավթ եղել է 1983 թվականի հուլիսին, երբ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմը նոր էր սկսել ձևավորել այդ պաշարները։

Հեռուստաալիքը նշում է, որ ռազմավարական նավթային պահուստը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հիմնական գործիքներից մեկը՝ էներգակիրների գների աճը զսպելու և տնտեսության վրա ճնշումը նվազեցնելու համար։

Leave a comment