Պետդումայի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին նշանակելու մասին: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նոր Պետդումայի ընտրությունները նշանակված են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին», – նշվում է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։