Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում հայտնել է, որ առաջիկայում մարզերում կբացվի տասը մամոգրաֆիկ ծառայություն։
«Դա շրջադարձային կետ է, որը նշանակում է, որ ցանկացած կին իր մարզային կենտրոնում կկարողանա ստանալ այս կյանք փրկող կանխարգելիչ հետազոտությունը», – ասել է առողջապահության նախարարը։
Նրա խոսքով՝ եթե հաջորդիվ ևս ինչ-որ բան հայտնաբերվի, ապա քաղաքացին միայնակ չէ. պետությունն իր կողքին է։