Հորմուզով անցնելը կլինի անվճար ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո նավերը կկարողանան անվճար անցնել Հորմուզի նեղուցով 60 օրվա ընթացքում՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում։

«Գործարքում նշված է, որ 60 օրվա ընթացքում, մինչև մենք ավարտենք վերջնական համաձայնագիրը, Հորմուզի նեղուց մուտքը և ելքը կլինի ազատ», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։

Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը ակնկալում է, որ ջրային ճանապարհով անցումը կմնա ազատ նույնիսկ վերջնական համաձայնագրի կնքումից հետո։

Leave a comment