Կալիֆոռնիայում ռմբակոծիչ է կործանվել. կա 8 զոհ

Բաժանորդագրվել

Նշվում է, որ ռմբակոծիչը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կալիֆոռնիայում B-52 Stratofortress ռմբակոծիչ է կործանվել։ Այս մասին հաղորդվում է Х սոցցանցի ավիաբազայի էջում։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress-ը կործանվել է «Էդվարդս» ավիաբազայից թռիչքի մեկնարկից կարճ ժամանակ անց՝ ժամը11:20-ին (Երևանի ժամանակով ժամը 22:20-ին – խմբ.): Արտակարգ իրավիճակների անձնակազմերն անմիջապես դեպքի վայր են ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԶԼՄ–ները գրում են, որ վթարի հետևանքով անձնակազմի 8 անդամ է զոհվել։

Ռմբակոծիչն ընկել է փորձնական թռիչքի ժամանակ։

Leave a comment