Երևան-Սևան ճանապարհին 50-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուս է կողաշրջվել: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ։