Արաղչին հաստատում է` Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կարող են հանդիպել հունիսի 19–ին

https://arm.sputniknews.ru/20260615/araghchin-hastatum-e-irani-ev-amn-i-patvirakutjunnery-karvogh-en-handipel-hunisi-19in-103530572.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, բանակցություններ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, բանակցություններ

Բաժանորդագրվել

Արաղչին չի հստակեցրել, թե ովքեր են ներկայացնելու կողմերին, սակայն հայտնի է, որ իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ուրբաթ օրը` հունիսի 19–ին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, հուշագիրը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Ինչպես նշել էր իրանական կողմը, այն ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

«Հավանաբար, ուրբաթ օրը Շվեյցարիայում տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը և կստորագրվի համաձայնագիրը։ Դրանից հետո կկայանա բանակցությունների հաջորդ փուլի առաջին ռաունդը»,-ասել է Արաղչին, նրա խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Նա չի հստակեցրել, թե ովքեր են ներկայացնելու կողմերին, սակայն իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։ Ապրիլին Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը գլխավորում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հուշագրի ստորագրումից հետո, ինչպես նշել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է 60 օրվա ընթացքում բանակցություններ վարեն վերջնական համաձայնագրի մշակման համար, որի արդյունքը պետք է լինի իրանական միջուկային խնդրի լուծումը և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը։

Leave a comment