Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով

Մի լսեք նիկոլական աղմուկը։ Մի հիասթափվեք։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։


«Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին,նույնիսկ անասելի ռեպրեսիաների,ստի ու կեղծիքի պայմաններում։

ՀՀ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին դեմ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն,Եկեղեցու ու Վեհափառի դեմ արշավին,Անկախության հռչակագրից հրաժարվելուն։


Ինչքա՞ն ուզում են Հաջիեւի «դեսանտ» գա Հայաստան,հայ ժողոէուրդը դեմ է նիկոլիզմի քայլերին։

Փորձելու են սեպ խրել ու ականներ դնել ընդդիմության մեջ,հիասթափեցնել ու կոտրել ազւային մտածողությունը՝ չպետք է տուրք տալ դրան։

Ընտրողների կեսից ավելին փաստել է,որ Արցախի էջը փակ չէ,Անկախության հռչակագրի էջը փակ չէ,Հայ Եկեղեցու բացառիկ դերակատարման էջը փակ չէ Ցեղասպանության միջազգային էջը փակ չէ։

Մեզ կարող են ռեպրեսիաների ենթարկել,ճնշել մեր խոսքը,բայց մեր կամքն ու միտքը անհնար է ջարդել։

Աստված մեզ ստեղծել է ազատ կամքով»,-գրել է նա։

Leave a comment