Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան կկայանա մոտ ապագայում՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ մենք սպասում ենք պարոն Ուիթքոֆի և պարոն Քուշների ևս մեկ այցին մոտ ապագայում։ Իհարկե, մենք կսպասենք, որ նրանք տեղեկացնեն այն մասին, թե ինչպես են ամերիկացիները պլանավորում իրականացնել համաձայնագրերը՝ հիմնվելով բացառապես իրենց առաջարկության վրա», – լրագրողներին ասել է Լավրովը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը գտնվում է Մինսկում՝ երկօրյա աշխատանքային այցով։