https://arm.sputniknews.ru/20261025/rd-n-patrast-e-versksel-banakcutjunnern-ukrainaji-shurj-nvojemberi-4-ic-hetvo-ushakvov-108523658.html
ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվում էր, որ որպես եռակողմ խորհրդակցությունների հնարավոր հարթակ դիտարկվում է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին: 25.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-25T14:23+0400
2026-10-25T14:23+0400
2026-10-25T14:23+0400
յուրի ուշակով
ռուսաստան
ուկրաինա
ամն
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_0:54:3010:1747_1920x0_80_0_0_a7c6574a07b91ca261a028d10111d0c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները ուկրաինական կարգավորման շուրջ նոյեմբերի 4-ից հետո, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվում էին սեպտեմբերի 18-ից 20-ը: Սակայն ուկրաինական կողմը խափանել է այդ պայմանավորվածությունը:Նա նշել է, որ ընդմիջումից հետո ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների առաջին փուլը կրելու է «նախնական ծանոթացման բնույթ», և այդ հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է լինեն:Ինչ վերաբերում է Մայամիում սպասվող G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությանը, ապա դա կախված կլինի Շենչժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի (նոյեմբերի 18-19) արդյունքներից: Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է:ԱԽՏՀ-ի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպման կազմակերպումը դեռևս համաձայնեցված չէ, սակայն նման խոշոր միջազգային գագաթնաժողովները շփման լայն հնարավորություններ են բացում. ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ եթե առաջնորդները կողք կողքի հայտնվեն, կզրուցեն։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները եռակողմ ձևաչափով վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Այդ բանակցությունների նպատակը նա անվանել էր վերջնական խաղաղ համաձայնագրերի հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը: Պուտինն ընդգծել էր, որ այս հարցը քննարկելիս անհրաժեշտ կլինի խոսել նաև ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին:
ուկրաինա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_106:0:2837:2048_1920x0_80_0_0_e1085e49dbaee5465d66e52a46906227.jpg.webp
յուրի ուշակով, ռուսաստան, ուկրաինա, ամն, բանակցություններ
յուրի ուշակով, ռուսաստան, ուկրաինա, ամն, բանակցություններ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ որպես եռակողմ խորհրդակցությունների հնարավոր հարթակ դիտարկվում է ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները ուկրաինական կարգավորման շուրջ նոյեմբերի 4-ից հետո, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվում էին սեպտեմբերի 18-ից 20-ը: Սակայն ուկրաինական կողմը խափանել է այդ պայմանավորվածությունը:
«Հիմա հերթական վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է՝ մեր մեծ տոնը («Միասնության օր»-խմբ.): Դրանից հետո մենք պատրաստ կլինենք վերսկսել բանակցությունները»,-ասել է Ուշակովը «Вести»-ի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ընդմիջումից հետո ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների առաջին փուլը կրելու է «նախնական ծանոթացման բնույթ», և այդ հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է լինեն:
Ինչ վերաբերում է Մայամիում սպասվող G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությանը, ապա դա կախված կլինի Շենչժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի (նոյեմբերի 18-19) արդյունքներից: Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է:
ԱԽՏՀ-ի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահների երկկողմ հանդիպման կազմակերպումը դեռևս համաձայնեցված չէ, սակայն նման խոշոր միջազգային գագաթնաժողովները շփման լայն հնարավորություններ են բացում. ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ եթե առաջնորդները կողք կողքի հայտնվեն, կզրուցեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները եռակողմ ձևաչափով վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Այդ բանակցությունների նպատակը նա անվանել էր վերջնական խաղաղ համաձայնագրերի հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը: Պուտինն ընդգծել էր, որ այս հարցը քննարկելիս անհրաժեշտ կլինի խոսել նաև ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին: