https://arm.sputniknews.ru/20260615/erevanum-dazhan-tsetsi-entarkvats-zintsarajvoghi-2-achqn-el-kuracel-e-1-kalanavvorvats-ka-zlm-103531181.html
Երևանում դաժան ծեծի ենթարկված զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, 1 կալանավորված կա. ԶԼՄ
Երևանում դաժան ծեծի ենթարկված զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, 1 կալանավորված կա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T21:02+0400
2026-06-15T21:02+0400
2026-06-15T21:03+0400
հայաստան
զինծառայող
երևան
ծեծ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/438/49/4384924_0:306:3264:2142_1920x0_80_0_0_63d3fcc519ff5e443a583ff73af984b2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Տարեսկզբին Նուբարաշենի N զորամասի մոտակայքում դաժան ծեծի ենթարկված 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն, որը դեպքից հետո երկար ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, դուրս է գրվել բուժհաստատությունից և տեղափոխվել տուն։ Այս մասին գրում է NEWS.am-ը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ծեծի դեպքով կա 1 կալանավորված անձ։Հիշեցնենք` պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի էին ենթարկել փետրվարի 5-ին` ժամը 20։30-ի սահմաններում։ Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ծանր վնասվածքներ էր ստացել դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում։ Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։ Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։Հավելենք, որ զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ է, ծառայում էր Նուբարաշենի զորամասում։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/438/49/4384924_0:0:3264:2448_1920x0_80_0_0_b425baed206d464c5c6ff1bd6736c077.jpg.webp
հայաստան, զինծառայող, երևան, ծեծ, կալանք
հայաստան, զինծառայող, երևան, ծեծ, կալանք
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ծեծի դեպքով կա 1 կալանավորված անձ։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 1-ի նկատմամբ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը»,- նշել են ՔԿ–ից։
Հավելենք, որ զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ է, ծառայում էր Նուբարաշենի զորամասում։