Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի ապագա համաձայնագրի ցանկացած խախտման համար

ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու պատրաստվող համաձայնագրի դրույթների ցանկացած խախտման համար՝ ինչպես իր, այնպես էլ իր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում չեն հավատում, որ Իսրայելն ունակ է որևէ էական քայլ ձեռնարկել առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցման, ուստի պայմանավորվածությունների հնարավոր խախտումների ողջ պատասխանատվությունը դրվելու է ամերիկյան կողմի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի ներկայացուցիչները հաստատել էին համաձայնության ձեռքբերումը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է 60-օրյա զինադադար, իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, հունիսի 15-ից ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման դադարեցում, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում։

News.am

Leave a comment