Թրամփը Ֆրանսիային սպառնում է նոր մաքսատուրքերով

Եթե Փարիզը չչեղարկի թվային հարկը՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ, ես 100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանեմ ֆրանսիական գինիների և շամպայնի վրա։ Այս մասին New York Post (NYP) թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես խնդրեցի Մակրոնին հարկ չգանձել ամերիկյան ընկերություններից, և եթե նրանք դա անեն, ես այլ ընտրություն չեմ ունենա, քան 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Ֆրանսիայից ներմուծվող ամբողջ շամպայնի և բոլոր գինիների վրա»,- ասել է ամերիկացի առաջնորդը New York Post (NYP) թերթին տված հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ ուղղակիորեն հնչեցրել է այս նախազգուշացումը Մակրոնին՝ պահանջելով նրանից չեղարկել տեխնոլոգիական ընկերությունների վրա սահմանված 3-տոկոսանոց հարկը։ Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, այս տուրքը Ֆրանսիայում գործում է 2019 թվականից և հարկում է այնպիսի հսկաների տեղական հասույթը, ինչպիսիք են Alphabet-ը, Amazon-ը և Apple-ը։

Leave a comment