Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ պետք է դադարեցվեն․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանի դեմ պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվություն  կրեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովման համար։

Այս մասին Իրանի ԱԳ նախարարը նշել է Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում։

Արաղչին ընդգծել է տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության պահպանման կարևորությունը՝ շեշտելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կարևոր դեր ունի հետագա սրացումները կանխելու գործում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Անկարային, Բաղդադին և Կահիրեին՝ տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին ցուցաբերած աջակցության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment