ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ մոտակա օրերին խորհրդարանի օրակարգ կբերվի օրենսդրական երեք նախաձեռնություն:
Առաջինով օրենսդրական նախաձեռնությամբ կխստացվի ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը: Նախկինում վերցնելու համար պատիժը մինչև 7 տարի էր, ընտրակաշառք տալու համար՝ մինչև 8 տարի: Սա կխստացվի, վերցնելու համար կսահմանվի մինչև 9 տարվա ազատազրկում, իսկ տալու համար՝ մինչև 10 տարվա ազատազրկում:
Օրենսդրական մյուս նախաձեռնությունը վերաբերում է բնակավայրերում դրոշի տեղադրմանը. «Բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, հիմնական մուտքերից մեկի մոտ կամ բոլոր մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1-ը 2-ի վրա չափով ՀՀ դրոշ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Երրորդ օրենսդրական նախաձեռնությունը, որը, ըստ Ալեն Սիմոնյանի, «պատմական» է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին է, այն է՝ պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի:
«Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, իրական պետությանը և մեր օրենսդրությանը, ինչպես նաև մեր հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի»,- ասաց նա:
Դիտումների քանակ36