https://arm.sputniknews.ru/20260615/hh-karavarutjan-partqy-2026-t-marti-31i-hamemat-avelacel-e-11-mlrd-dramvov-nakharar-103512319.html
ՀՀ կառավարության պարտքը 2026 թ. մարտի 31–ի համեմատ ավելացել է 11 մլրդ դրամով. նախարար
ՀՀ կառավարության պարտքը 2026 թ. մարտի 31–ի համեմատ ավելացել է 11 մլրդ դրամով. նախարար
Sputnik Արմենիա
Հովհաննիսյանն ասաց, որ պետական պարտքի մեջ ավելացել է դրամային ներքին պարտքի կշիռը՝ 2024 թ. 52 տոկոսից դարձել է 53 տոկոս։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T12:58+0400
2026-06-15T12:58+0400
2026-06-15T12:58+0400
վահե հովհաննիսյան
պետական պարտք
պարտք
հհ ֆինանսների նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103511893_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c90ef9964f657199bb0e01b8d7eac762.jpg.webp
ՀՀ կառավարության պարտքը 2026 թ. մարտի 31–ի դրությամբ կազմում է 5 տրլ 311 մլրդ դրամ կամ 14 մլրդ 68 մլն դոլար։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նրա խոսքով` կառավարության պարտքը 2025 թ. դեկտեմբերի 31–ի համեմատ ավելացել է ընդամենը 11 մլրդ դրամով։ 2025 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ պետական (ընդհանուր) պարտքը կազմել է 5 տրլ 541 մլրդ դրամ կամ 14 մլրդ 531 մլն դոլար (ՀՆԱ–ի համեմատությամբ պարտք կազմել է 47.3 տոկոս, որը 2024 թ. մակարդակից նվազել է 0.7 տոկսով)։ Հովհաննիսյանն ասաց, որ պարտքի մեջ ավելացել է դրամային ներքին պարտքի կշիռը՝ 2024 թ. 52 տոկոսից աճել է 53 տոկոսի։Նրա խոսքով` միաժամանակ ունենք միջնաժամկետ պարտքի շարունակական աճ, որը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա պայմանավորված է տոկոսադրույքների բարձր մակարդակով։ Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը որոշել է երկարաժամկետ պարտք մեծ ծավալով չներգրավել. երբ տոկոսադրույքները նվազեն, ըստ այդմ կորոշեն` ինչ անել։ Հովհաննիսյանը նաև վստահեցրեց, որ պարտքի հետ կապված ՀՀ իշխանությունների ուղենշային բոլոր ցուցանիշները գտնվում են իրենց ցանկալի մակարդակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103511893_407:0:1847:1080_1920x0_80_0_0_ee5abc04c084e513ba44b3f4353c8a08.jpg.webp
վահե հովհաննիսյան, պետական պարտք, պարտք, հհ ֆինանսների նախարարություն, видео
վահե հովհաննիսյան, պետական պարտք, պարտք, հհ ֆինանսների նախարարություն, видео
Հովհաննիսյանն ասաց, որ պետական պարտքի մեջ ավելացել է դրամային ներքին պարտքի կշիռը՝ 2024 թ. 52 տոկոսից դարձել է 53 տոկոս։
ՀՀ կառավարության պարտքը 2026 թ. մարտի 31–ի դրությամբ կազմում է 5 տրլ 311 մլրդ դրամ կամ 14 մլրդ 68 մլն դոլար։ Այդ մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` կառավարության պարտքը 2025 թ. դեկտեմբերի 31–ի համեմատ ավելացել է ընդամենը 11 մլրդ դրամով։ 2025 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ պետական (ընդհանուր) պարտքը կազմել է 5 տրլ 541 մլրդ դրամ կամ 14 մլրդ 531 մլն դոլար (ՀՆԱ–ի համեմատությամբ պարտք կազմել է 47.3 տոկոս, որը 2024 թ. մակարդակից նվազել է 0.7 տոկսով)։
Հովհաննիսյանն ասաց, որ պարտքի մեջ ավելացել է դրամային ներքին պարտքի կշիռը՝ 2024 թ. 52 տոկոսից աճել է 53 տոկոսի։
«Սա շատ կարևոր է, մանավանդ նպատակ ունենք պարտքի սպասարկման ծախսերը մեր եկամուտների մեջ միջնաժամկետ հատվածում 12.1 տոկոսից նվազեցնել 10 տոկոսի։ Վերջին տարիներին 2025 թվականն այն տարին էր, երբ մենք կանգնեցրինք այդ սպասարկման վճարների աճը, ունենք նաև տոկոսադրույքների նվազում»,– ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով` միաժամանակ ունենք միջնաժամկետ պարտքի շարունակական աճ, որը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա պայմանավորված է տոկոսադրույքների բարձր մակարդակով։
Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը որոշել է երկարաժամկետ պարտք մեծ ծավալով չներգրավել. երբ տոկոսադրույքները նվազեն, ըստ այդմ կորոշեն` ինչ անել։
Հովհաննիսյանը նաև վստահեցրեց, որ պարտքի հետ կապված ՀՀ իշխանությունների ուղենշային բոլոր ցուցանիշները գտնվում են իրենց ցանկալի մակարդակում։