«Ոսկե դուբլը» հասավ Երեւան. Կայացավ լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին ֆիլմի պրեմիերան

«Արարատ» ֆուտբոլային ակումբը Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը, անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր:

Մհեր Մկրտչյան

The premiere of the sports drama Ararat 73 took place at the Moscow Cinema in Yerevan. Yerevan, Armenia

Լեգենդար մարզչին նվիրված «Ոսկե Դուբլ» ֆիլմի (ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան, գլխավոր պրոդյուսեր՝ Վալերի Սահարյան) պրեմիերայից առաջ լրագրողները ոչ միայն հնարավորություն ունեցան Երեւանի Ռուսական տանը մասնակցելու ֆուտբոլի լեգենդներ Դմիտրի Ալենիչեւի, Իգոր Սեմշովի, Անդրեյ Տիխոնովի, ինչպես նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի խորհրդական Ալեքսանդր Միրզոյանի հետ հանդիպմանը, այլեւ լուսանկարվելու ԽՍՀՄ գավաթի հետ, որը հատուկ բերվել էր «Ոսկե դուբլ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային ցուցադրելու համար:

The premiere of the sports drama Ararat 73 took place at the Moscow Cinema in Yerevan. Yerevan, Armenia

Լուսանկարը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության

Ֆիլմի մոսկովյան պրեմիերան կայացել էր հունվարի 29-ին: Նիկիտա Սիմոնյանը մահացել է ֆիլմի պրեմիերայից առաջ անցյալ տարվա նոյեմբերին։

The premiere of the sports drama Ararat 73 took place at the Moscow Cinema in Yerevan. Yerevan, Armenia

The premiere of the sports drama Ararat 73 took place at the Moscow Cinema in Yerevan. Yerevan, Armenia

Հարցին՝ արդյոք պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի կամային հատկանիշներ, Անդրեյ Տիխոնովն այսպես արձագանքեց. «Ցանկացած տղամարդ պետք է բնավորություն ունենա»։ Նա հիշեցրեց, որ 1970–80-ական թվականներին պատանիները շատ ժամանակ էին անցկացնում դրսում ու կարող էին զբաղվել ամեն ինչով՝ ֆուտբոլից մինչեւ վոլեյբոլ, մինչդեռ այսօր նրանց ժամանակի զգալի մասը խլում է թվային միջավայրը:

Լուսանկարը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության

Նշենք, որ 2026 թ. փետրվարի 3- 6-ը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Երևանի Ռուսական տան աջակցությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի ֆուտբոլային միության և Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն։

The premiere of the sports drama Ararat 73 took place at the Moscow Cinema in Yerevan. Yerevan, Armenia

Պատվիրակությունը հաստատեց պատրաստակամությունը աջակցելու Երևանի Ռուսական տան նախագծին՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների երեխաների համար նախատեսված ֆուտբոլային մրցաշարին՝ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցանակի համար, որը նույնպես ներկա էր ասուլիսին։ Նրա ձեւակերպմամբ, այսօր ֆուտբոլը սրընթաց է փոխվում եւ դառնում է ավելի դինամիկ:

Լուսանկարը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment