ԿԸՀ-ի առջև մեկնարկել է միասնական ընդդիմության հավաքը։
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրության վերջնական արդյունքերը, որից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն մանդատներ չի ստանա։
Իր ելույթում «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։
Նա նաև հայտնեց, որ ԿԸՀ են ներկայացվել լայնածավալ խախտումների ապացույցներ։
«Մենք ներկայացրել ենք այնպիսի հիմքեր, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»,-նշեց Վարդևանյանը։