Դատարանն ու ՀՀ իշխանությունները այս ամենի ողջ պատասխանատվությունը դրել են ԿԸՀ-ի վրա. Մամիկոն Ասլանյան

ՀՀ ընտրությունները պիտի արտահայտեն և ընկալվեն որպես լեգիտիմ կայացած ընտրություններ, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը ծառայի իր նպատակին, ոչ թե մաթեմատիկային կամ հանրահաշվին։

Այս մասին ԿԸՀ բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը։

«Որքան հասկացա՝ դատարանն ու ՀՀ իշխանությունները այս ամենի ողջ պատասխանատվությունը դրել են ԿԸՀ-ի վրա»,-ընդգծեց Ասլանյանը։

Հավելեց՝ ընտրությունները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի փնթի կիրառման, ընդդիմության նկատմամբ տարբեր հարձակումների, մեդիաարշավների ներքո, ոչ մրցակցային պայմաններում։

Leave a comment